Որտե՞ղ են պատրաստվում անցկացնել հանգիստը Գրիգոր Դանիելյանն ու Հռիփսիմե Ելինյանը

12:25   23 հուլիսի, 2014

Ամառային հանգստի շրջանը մեկնարկել է, եւ NEWS.am STYLE-ը հայ հայտնիներից որոշել է պարզել, թե որտեղ են նրանք պատրաստվում վայելել իրենց արձակուրդը:

Դերասան, հաղորդավար Գրիգոր Դանիելյանը մեզ հետ զրույցում ասաց, որ մի քանի օրից ընտանիքի՝ կնոջ՝ երգչուհի Հռիփսիմե Ելինյանի, եւ որդու՝ Ալբերտոյի հետ, կմեկնի Եգիպտոս՝ Հուրգադա:

Աստղային ընտանիքն այնտեղ հանգիստը կանցկացնի 12 օր: Գրիգորի խոսքով՝ Եգիպտոսում առաջին անգամ են լինելու, իսկ նախորդ տարի մեկնել էին հանգստանալու Քվարիաթի:

Զրուցեց՝ Շ.Շ.



© NEWS.am STYLE