Քսենյա Սոբչակ. «Հարգելի Դումա, դու լրիվ է...ացե՞լ ես»

13:03   23 հուլիսի, 2014

Ռուսական հայտնի հաղորդավարուհի Քսենյա Սոբչակն իր կարծիքն է արտահայտել ՌԴ Դումայի պատգամավորների կայացրած որոշման մասին, ըստ որի՝ պետք է «սոլիդարության հարկ» ներդրվի Ռուսաստանի Դաշնության նոր սուբյեկտների ֆինանսավորման խնդիրները լուծելու համար։ Այսինքն՝ այս գումարները ուղղվելու են Ղրիմի եւ Սեւաստոպոլի ֆինանսական հարցերի կարգավորման համար։

РБК ինտերնետ-հրատարակության կայքում տեղադրված հոդվածի տակ Քսենյան ավելացրել է իր մեկնաբանությունը (հեղինակային տեքստը պահպնաված է)։

«Հարգելի Դումա, դու լրիվ է...ացե՞լ ես։ Ինչու՞ պետք է խելացի, ձեռներեց եւ հաջողակ մարդիկ վճարեն Ձերղրիմի համար»։

«Ուկրաինան էր Ղրիմին օգնում, հիմա ձեր հերթն է։ Ավելի լավ է Ղրիմին օգնեք, նախքան այն կրկին կմիանա Ուկրաինային»։ «Որովհետեւ, սիրելի Քսյուշա, հրեա Աստվածը հրամայել է կիսվել։ Եվ եթե մեր հարւստ ու խելացի մարկանց համար պետությունը նպաստավոր պայմաններ է ստեղծել հարստանալու եւ փողի կծիկ դառնալու համար, ապա այնքան էլ վատ չի, որ պետությունը ստիպի նրանց օգնել կարիքավորներին»,- ահա այսպես էին պատասխանել Քսենյային մյուս օգտատերերը։

 

Աղբյուրը՝ Ivona

 

 

 



© NEWS.am STYLE