VARDA-ն ցուցադրել է իր մարմինը

14:35   23 հուլիսի, 2014

Ինչ-որ բան մեր VARDA-ին «ստիպում է» հանվել։ Հազիվ էր համացանցում հայտնվել նրա էրոտիկ ֆոտոշարքի լուսանկարները, երբ նա իր միկրոբլոգում հրապարակել է նոր լուսանկարներ երեկվա ֆոտոսեթից, որտեղ գեղեցկուհին ցուցադրում է Աննա Սեդոկովայի եւ իր լողազգեստների հավաքածուի նմուշները։


Ավելի վաղ VARDA-ն ասել է. «Դեռ մեկ ուրիշ մարդ չեմ դարձել, բայց արդեն դադարել եմ ինքս ինձ նման լինել։ Ռուսաստան գալուց հետո ես սկսել եմ ավելի շատ մտահոգվել, բայց դա թաքցնում եմ բոլորից։ Առաջին անգամ իմ կյանքում մի պահ եկավ, որ չգիտեի, թե ինչ պիտի անեմ։ Հավանաբար, դրա պատճառը այն հարաբերություններն էին, որոնցում ես մի փոքր կորցրել էի ինքս ինձ։ Բայց հիմա ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել իմ ընկերուհիներին՝ Աննա Սեդոկովային եւ Նատաշա Ռուդովային, ովքեր «ականջներիցս բռնած» ինձ  դուրս են բերել այդ իրավիճակից։ «Քեզ այնպիսի տաղանդ է ի վերուստ տրված, որ մենք եւ շատ շատերը չունեն. կանայք ցանկանում են քո խորհուրդը հարցնել, տեղեկանալ քո գիտելիքների եւ փորձի մասին»։ Այս խոսքերը ոգեշնչեցին ինձ, որ նոր դպրոց բացեմ եւ առաջ շարժվեմ»։



© NEWS.am STYLE