Սեքսուալ Իրինա Շեյքն ու Փերիս Հիլթոնը՝ Extra շոուի ժամանակ

15:12   23 հուլիսի, 2014

Երեկ Լոս Անջելեսում կայացել է Մարիո Լոպեսի Extra շոուն, որտեղ հրավիրված էին միանգամից երեք աստղ՝ ռուս մոդել Իրինա Շեյքը եւ ամերկուհիներ Փերիս Հիլթոնն ու Թորի Սփելինգը։ Վերջին երկուսը մեզ այնքան էլ չեն հետաքրքրում, իսկ Իրինոչկան...

28-ամյա ռուսն մոդելը լրագրողներին պատմել է «Հերկուլես» ֆիլմում Մեգարայի դերի մասին. ի դեպ, ֆիլմի պրեմիերան տեղի կունենա այսօր Նյու Յորքում։

Բացի այդ, Իրինան նշել է, թե ով է իր համար այն լավագույն դերասանուհին, ում օրինակին նա կարող է հետեւել։

«Անջելինա Ջոլին հիանալի եւ ուժեղ կին է, ով ունակ է խաղալ իր բոլոր դերերը»,-ասել է Կրիշտիանու Ռոնալդուի ընկերուհին։ 

Լոպեսի շոուի համար Իրինան ընտրել էր մի ճերմակ զգեստ՝ լայն գոտիով։ Նրա կերպարն ավելի էին ընդգծում գլադիատորական ոճով կարված բոկոտիկներն ու բնական դիմարահարդարումը՝ թափված մազերով։

Ի դեպ, Փերիսը ներկայացել է իր չիխուախուայի՝ Փիթեր Փենի հետ։ Երգչուհի, դերասանուհի, մոդել, մի խոսքով, այս բազմակողմանի աստղը հագել էր նարնջագույն զգեստ, արծաթագույն կոշիկներ եւ կրել սպիտակ արեւյին ակնոց։

 

Նյութը՝  Daily Mail

Լուսանկարները՝ Wenn



© NEWS.am STYLE