Սերգեյ Լազարեւը ցույց է տվել, թե ինչպես է փոխվել 11 տարվա ընթացքում

15:45   23 հուլիսի, 2014

Երեկ Յուրմալայում տեղի է ունեցել երիտասարդ կատարողների միջազգային «Նոր ալիք» 13-րդ մրցույթի բացման արարողությունը։ Այս տարի գլխավոր մրցանակի համար պայքարում է 13 երկրի ներկայացուցիչ։ Բացման արարողությանը ներկա էին Ալլա Պուգաչովան եւ Մաքսիմ Գալկինը, Ֆիլիպ Կիրկորովը, Նիկոլայ Բասկովն ու իր սիրեցյալը, Իգոր Կրուտոյը, Յանա Ռուդկովսկայան, Իրնա Դուբցովան, Պոլինա Գագարինան Սերգեյ Լազարեւը, Աննա Սեմենովիչը, Լերա Կուդրյավցեւան, Ալեքսանդրա Ա. Ռեւվան, Ստաս Կոստյուշկինը եւ Լիպան եւ այլոք։

Այս առիթով Լազարեւը ցույց է տվել տասներկու տարի առաջ արված լուսանկար, որտեղ նա մասնակցել է «Նոր ալիք» առաջին մրցույթին։

«Նոր ալիք» մրցույթը առաջին անգամ կազմակերպվել է 2002թ-ին Յուրմալայում։ Հենց այդ ժամանակ էլ մասնակիցների թվում եղել է Սերգեյ Լազարեւը։ Այժմ արդեն երգիչը այս մրցույթում հաղորդավարի դերում է։

Իր միկրոբլոգում Սերգեյը հրապարակել է մի լուսանկար հեռավոր 2002թ-ից եւ այն համեմատել 2013թ-ին կրկին Յուրմալայում արված լուսանկարի հետ։ «Նոր ալիք 2002 եւ 2013)))»,-գրել է նա։



© NEWS.am STYLE