Սոնա Շահգելդյանը իր սիրելիի հետ ամառային հանգստի, սիրած կերակուրի եւ շատ այլ հարցերի մասին. բլից հարցում (ֆոտո)

17:25   23 հուլիսի, 2014

NEWS.am STYLE-ը շարունակում  է «բլից հարցում» անցկացնել հայ հայտնիների շրջանում: 

Նշենք, որ «Բլից հարցման» շրջանակում հնչում են տարաբնույթ հարցեր:

Այս անգամ մեր հերոսուհին երգչուհի Սոնա Շահգելդյանն է:

 

Ինչպիսի՞ հանգիստ եք նախընտրում:

Ակտիվ հանգիստ եմ նախընտրում, իհարկե, ցանկալի է ծովի առկայությունը:

Որտե՞ղ կցանկանայք հանգստանալ:

Այս տարի Իզրայելում կամ Դուբայում: Կարծում եմ երկու ցանկությունս էլ կիրականանա:

Ու՞մ հետ եք Ձեր հանգիստն անցկացնում:

Իմ սիրած մարդու հետ՝ իմ երկրորդ կեսի:

Սիրո՞ւմ եք ամառը եւ ինչո՞ւ:

Ընդհանրապես չորս եղանակն էլ իր տեղն ունեն իմ կյանքում: Բոլոր եղանակներն էլ սիրում եմ: Ամառը սիրում եմ, որ ջերմ, տաք վայելում ես հանգիստը:

Ձեր սիրած ամառային ուտեստը:

Հաց, պանիր, ձմերուկ:

Հաճա՞խ եք խոհանոցում լինում:

Այո շատ հաճախ եւ ամեն բան կարողանում եմ պատրաստել՝ համեղ, սիրով եւ մեծ հոգով:

Ձեր զգեստապահարանը ամռանը:

Իմ զգեստապահարանում ամռանը լինում են հարմարավետ, թեթեւ զգեստներ: Կարեւորը, որ ինձ սազի: Հիմնականում նախընտրում եմ գունային տարբերվող օրգինալ զգեստներ:

Ո՞ր երգչուհին է, որ իր բնույթով նման է ամռանը:

Կարծում եմ հենց ես իմ էությամբ:

 

 

Պատրաստեց՝ Մելինե Տոնոյանը



© NEWS.am STYLE