Լանա Դել Ռեյ. «Ես շատ տղաների հետ եմ ինտիմ հարաբերություններ ունեցել»

16:44   23 հուլիսի, 2014

Հայտնի երգչուհի Լանա Դել Ռեյը Complex-ին տված հարցազրույցի ժամանակ ասել է, որ երաժշտական ասպարեզի շատ ներկայացուցիչների հետ է մտերիմ եղել, բայց իր կարիերան նա ինքն է հարթել։

«Ես մոտ յոթ տարի հանդիպել եմ ձայնագրման ընկերության տնօրենի հետ։ Ես ինտիմ հարաբերություններ են ունեցել այս ասպարեզի շատ տղաների հետ, բայց նրանից ոչ մեկն ինձ չի օգնել պայմանագրեր կնքելու հարցում»,-հայտարարել է 27-ամյա երգչուհին։ Այս կերպ Լանան բացատրել է իր նոր սինգլի՝  F-ked My Way Up to the Top (թարգմանաբար «Հաջողության ճանապարհը հարթել եմ անկողնու միջոցով») իմաստը։

Հիշեցնենք, որ վերջերս Լանա Դել Ռեյը բաժանվել է  իր ընկերոջից՝ երաժիշտ Բարի Ջեյմս Օ՚Նիլից. զույգը սկսել էր հանդիպել 2011թ-ից։

Լանան իրեն է մեղադրում իրենց չստացված հարաբերությունների համար։

«Անկասկած, մեր չստացված սիրավեպի միակ մեղավորը դեպրեսիան ու անվստահությունն էր։ Մեր հարաբերությունները անհնար էր շարունակել, քանի որ ես շատ զգացմունքային եւ անկայուն անձնավորություն եմ»,- հայտարարել է Լանան։ 



© NEWS.am STYLE