ՌԴ-ի պատգամավորը հայտնի երգչի մասին. «Նրան պետք է կիսաշրջազգեստ հագցնել, մի երկար մորուք դնել եւ նույնասեռական ճանաչել»

17:41   23 հուլիսի, 2014

Երեկ Յուրմալայում տեղի է ունեցել երիտասարդ կատարողների միջազգային «Նոր ալիք» 13-րդ մրցույթի բացման արարողությունը։ Այս տարի գլխավոր մրցանակի համար պայքարում է 13 երկրի ներկայացուցիչ։

Բացման արարողությանը ներկա էին Ալլա Պուգաչովան եւ Մաքսիմ Գալկինը, Ֆիլիպ Կիրկորովը, Նիկոլայ Բասկովն ու իր սիրեցյալը, Իգոր Կրուտոյը, Յանա Ռուդկովսկայան, Իրնա Դուբցովան, Պոլինա Գագարինան Սերգեյ Լազարեւը, Աննա Սեմենովիչը, Լերա Կուդրյավցեւան, Ալեքսանդրա Ա. Ռեւվան, Ստաս Կոստյուշկինը եւ Լիպան եւ այլոք։ Երեկ նաեւ ելույթ է ունեցել Իվա Դորնը, ով բեմ է բարձրացել եռաժանի պատկերված շապիկով եւ երգել ուկրաիներեն։

Պատգամավոր Վիտալի Միլոնովը դժգոհ է մնացել այս ելույթից։ Ինչպես հայտնել է «Говорит Москва»-ն՝ պատգամավորը կարծում է, որ պետք է ռուսական հեռուստաալիքներից հանեն նրա երգերի տեսահոլովակները եւ արգելեն նրան երգել Ռուսատանում։

«Բնականաբար, նման կատարողները, ինչպիսին է Իվան Դորնը, կարող են երգել Լվովում, Իվանո-Ֆրանկովսկում, կարող են երգել որտեղ կուզեն, բայց ոչ Ռուսաստանում։ Ռուսաստանում փառաբանվող մարդասպաններ չեն կարող լինել, նրանք չեն կարող ելույթ ունենալ կամ գումար աշխատել այստեղ։ Ոչ մի հեղինակություն, ոչ մի պրոպագանդա այդպիսի դորներին»,- ասել է Միլոնովը։  

Ավելի վաղ Facebook-յան իր էջում Իվան Դորնին աջակցել էր ուկրաինական «Ազատություն» ազգային կուսակցության ներկայացուցիչ Օլեգ Տյագնիբոկը։Սա իհարկե, այնքան էլ դուր չի եկել   Միլոնովին։

 

«Ըստ երեւույթին, այնտեղ տաղանդներ քիչ կան, այդ պատճառով շեշտը դրված է էպատաժի վրա։ Ես նրան սրտանց ցանկանում եմ, որ նրա ուկրաինական ուղղվածությունը չթուլանա, եւ նա լիովին գլորվի եվրոպական ինտեգրացիայի անդունդը։ Նրան պետք է կիսաշրջազգեստ հագցնել, մի երկար մորուք դնել եւ նույնասեռական ճանաչել. այդ ժամանակ նա լիովին եվրաինտեգրված սամիթ կլինի»,-եզրափակել է Միլոնովը։



© NEWS.am STYLE