Որո՞նք են ամենաօգտակար նախաճաշերը

19:05   23 օգոստոսի, 2014

Շատ դիետոլոգներ պնդում են, որ պետք է անպայման առավոտյան նախաճաշել։ Չէ՞ որ ծախսելով ընդամենը 15-20 րոպե՝ Դուք մեծապես նպաստում եք Ձեր առողջության բարելավմանը։ Նախաճաշը շատ կարեւոր դեր ունի մարդու կյանքում, հետեւաբար պետք է մեծ ուշադրություն դարձնել դրան։

Ձեզ ենք ներկայացնում տասը ամենաօգտակար նախաճաշերը։

Առաջին հորիզոնականում (կարելի է ասել որ այն միշտ էլ առաջատարի դիրքում է եղել) հատապտուղներով եւ հատիկավորներով շիլաներն են։ Կարելի է օգտագործել հնդկաձավար, շագանակագույն բրինձ եւ վարսակ։ Երկրորդ հորիզոնականում կաթնաշոռն է, որը կրկին նախընտրելի է օգտագործել հատապտուղների  եւ կանաչիների հետ միասին։ Ի դեպ, կաթնաշոռը պետք է լինի մինչեւ 5% յուղայնության։ Նախաճաշի այս տեսակը կարելի է փոխարինել սպիտակուցային ձվածեղով (կարող եք նաեւ կանաչի ավելացնել), որը բավականին  հեշտ ու արագ է պատրաստվում, եւ անգամ կարելի է երեխաներին ու մեծահասակներին տալ։

Չորրորդ հորիզոնականում հնդկաձավարով եւ կաթով շիլան է, իսկ հինգերորդում՝  բուտերբրոդները։

Վեցերորդ տեղը զբաղեցրել է ավոկադոյով աղցանը, որը կարելի է անգամ պատրաստել երկու մրգով, ձվով եւ պանրով։ Յոթերորդում հատապտուղներով բլիթներն են։

Բացի այդ կարելի է նաեւ ուտել խնձորով թխվածք, մսով եւ բանջարեղենով աղցան կամ կաթնաշոռով թխվածքաճաշ։

 

Աղբյուրը՝  diets.ru



© NEWS.am STYLE