Ձվով աղցան՝ բագետ հացի վրա

20:06   23 օգոստոսի, 2014

Ներկայացնում ենք մի շատ համեղ  ու հեշտ պատրաստվող ուտեստի բաղադրատոմս։ Պատրաստման համար անհրաժեշտ են հետեւյալ մթերքները՝ 3 հավկիթ, 2 թթու վարունգ, 1 խրթխրթան բագետ, բուսական յուղ, աղ, մայոնեզ աղացած պղպեղ եւ կանաչի։ 

Պատրաստման եղանակը. սկզբում պետք է կտրատել բագետ հացը եւ ամեն շերտը տապակել։ Աղցանը պատրաստելու համար պետք է եփել ձուն, մաքրել, կտրատել, լցնել մանրացված վարունգը։ Ստացված զանգվածը համեմել աղով ու պղպեղով, ավելացնել մայոնեզն ու կանաչին։ Այնուհետեւ տապակած բագետի ամեն շերտի վրա մեկ ճաշի գդալի չափով աղցան քսել,  եւ հացը զարդարել կտրատված ձիթապտղով կամ մաղադանոսով։

Այս ուտեստը հիանալի նախաճաշ է, քանի որ այն եւ համեղ է, եւ ախորժելի։

 

Աղբյուրը՝ hrumhrum.com



© NEWS.am STYLE