Ավետին անկեղծ սիրելը չգրված օրենք է. երգում են Նազենին, Սոֆին եւ Անդրեն (տեսանյութ)

19:30   23 հուլիսի, 2014

Հաղորդավար Ավետ Բարսեղյանն այսօր տոնում է իր 34-ամյակը: 
Նազենին, Սոֆին եւ Անդրեն անակնկալ կատարում են պատրաստել հոբելյանի համար:

«ԱՎԵՏ։) Սիրառատ, Բառաստեղծ, Բացառիկ, Բոցակեզ, Բարեգութ, Բարետես, Բարեհաբույր, Բարերար,Բարեբախտ, Բարեգործ, Բարի, Բանաստեղծ…դե Բավական է ԲԱՐՍԵՂՅԱ՜Ն աաաա։))) Այդպիսի Բազմակողմանի չեն լինի՜։)))) 
Ծնունդդ շնորհավո՜ր Հարազատ ու անփոխարինելի ԸՆԿԵՐ։)))))))))
Հ.Գ. 3+1:)))))) 
Հ.Գ. Քո խոսքերը քեզ ենք վերադարձնում. «ԱՎԵՏԻՆ անկեղծ սիրելը՝ չգրված Օրենք է»…։))»,- գրել է Նազենին իր ֆեյսբուքյան էջում՝ հրապարակելով տեսանյութ:

NEWS.am STYLE-ը նույնպես շնորհավորում է Ավետին՝ մաղթելով ամենայն բարիք:



© NEWS.am STYLE