Հայտնիների բարեմաղթանքները՝ Սոնա Ռուբենյանին

21:30   23 հուլիսի, 2014

Այսօր երեկոյան կմեկնարկի «Նոր ալիք-2014» երգի մրցույթի առաջին մրցույթային համերգը, որում Հայաստանը ներկայացնող Սոնա Ռուբենյանը ելույթ կունենա տասներորդ համարի ներքո:

Նրա առաջիկա ելույթի կապակցությամբ շատ հայտնիներ իրենց ֆեյսբուքյան էջերում հաջողություն են մաղթել Սոնային:

«Այսօր «Նոր Ալիք» մրցույթում 10-րդ համարի ներքո ելույթ կունենա մեր գեղեցկուհի Սոնա Ռուբենյա՜նը։))))) Լավ ձայն, Կիրթ արտիստ, Գեղեցիկ ու լավատես Աղջնակ՜՜՜ Նրա մեջ կա ամենակարևորը՝ ՄարդաԳույնը։))) Միայն ու միայն հաջողությու՜ն ։)))) Մենք Քեզ հետ ենք, Գիտես՜՜՜»,-գրել է Նազենի Հովհաննիսյանը:

«Սոնա ջան, հավատում եմ քեզ ու իմ դրական էներգիան քեզ հետ է: Հաջողություն քեզ»,-գրել է Արմինկան:

«Սիրելի ընկերներ, քվեարկեք Սոնա Ռուբենյանի օգտին: Նա այսօր հրաշալի է երգելու»,-կոչ է արել Գարիկ Պապոյանը:

«Միասին դեպի հաղթանակ!!! ՍՈՆԱ ՌՈՒԲԵՆՅԱՆ»,- գրել է Սոֆի Մխեյանը:

NEWS.am STYLE-ը նույնպես միանում է բոլոր բարեմաղթանքներին եւ հաջողություն մաղթում Սոնա Ռուբենյանին:



© NEWS.am STYLE