VARDA-ն կրկին մերկապար է պարել Սիլվա Հակոբյանի երգի ներքո

11:42   24 հուլիսի, 2014

Պարուհի VARDA-ն Սիլվա Հակոբյանի երգի ներքո ձողի վրա ցուցադրել է իր շպագատը։ Գեղեցկուհին այս հոլովակը հրապարակել է իր միկրոբլոգում։

Ի դեպ, նշենք, որ օգտատերերը մեկնաբանություններում գրել են, որ երբ Սիլվա Հակոբյանը իմացել է, որ VARDA-ն պարում է իր երգերի ներքո, դա նրան դուր չի եկել։

«Երգչուհի Սիլվա Հակոբյանը հարցազրույց է տվել եւ ասել, որ իրեն դուր չի գալիս, որ Վարդան իր երգերի ներքո մերկապար է պարում», «@serine_greyan ի դեպ, @varda_varda-ի հրապարակած այդ հոլովակից ես տեղեկացա, որ կա այդպիսի հայ երգչուհի՝ այդպիսի հրաշալի երգերով, քանի որ աղջիկները միշտ խնդրում էին, որպեսզի կատարողի անունն ասեն։ Պատասխանն իմանալուց հետո ես միանգամից ներբեռնեցի նրա երգերը։ @varda_varda-ին չեմ կարողանում բաժանորդագրվել, քանի որ այլ երկրում եմ ապրում, բայց շնորհակալ եմ երգի համար))։ Հետեւաբար, երգչուհին թող իրեն վատ չզգա, քանի որ դա այսպիսի գովազդ է նրան ապահովում։ Շնորհակալություն, պարն էլ շատ գեղեցիկ էր եւ ամբողջ հոգով կատարված»,- գրել են օգտատերերը։

Որքանով մենք տեղյակ ենք, Սիլվան բավականին դրականորեն է արձագանքել այս հարցին եւ նրան դուր է եկել VARDA-ի պարը։ 



© NEWS.am STYLE