Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ Յուրմալայում կայացել է «Նոր ալիք» միջազգային երգի մրցույթի առաջին մրցութային համերգը, որի արդյունքում մեր երկիրը ներկայացնող Սոնա Ռուբենյանը ստացել է 67 միավոր՝ զբաղեցնելով 9-րդ հորիզոնականը:
Ելույթից հետո Սոնան իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հոգիս փայլում է ուրախությունից… Անչափ շնորհակալ եմ ձեր աջակցության համա՜ր…Այսքան լավ խոսքեր, այսքա՜ն դրական կարծիքներ։))) Շնորհակա՜լ եմ, Սիրում եմ ձեզ շատ…»: