Զակ Էֆրոն. «Ամենասեքսուալ տղամարդ-2014»

12:41   24 հուլիսի, 2014

Դերասան Զակ Էֆրոն գլխավորել է ամենասեքսուալ տղամարդկանց ցուցակը՝ ըստ բրիտանական հայտնի Heat Magazine պարբերականի։

Զակին հաղթելու հարցում օգնել է «Հարեւաններ. պատերազմի շեմին» ֆիլմում խաղացած իր դերը, որտեղ նա մշտապես հայտնվում է կիսամերկ՝ առանց շապիկների։ Նա առավել հայտնի դարձավ MTV Awards-ի ժամանակ տեղի ունեցած միջադեպից հետո. միլիոնավոր հեռուստադիտողների աչքի առաջ Ռիտա Օրան պատռել էր Զակի վերնաշապիկը։

Հայտնի մարզիկ Թոմ Դեյլին, ով անցյալ տարի զբաղեցնում է առաջին հորիզոնականը, այս անգամ հայտնվել է երկրորդ տեղում, իսկ երրորդում՝ մեկ այլ մարզիկ է՝ Դեյվիդ Բեքհեմը։

Ցուցակում չէր կարող չհայտնվել նաեւ Լեոնարդո դի Կապրիոն (հինգերորդում այս անգամ Հարի Ջադուն էր). աղջիկները դեռեւս շարունակում են քվեարկել Լեոի օգտին՝ չնայած նա վերջերս այնքան էլ հիանալի տեսք չունի, ինչպես հին ու բարի ժամանակներում։

Իր դիրքերը 20 հորիզոնականով զիջել է նաեւ Հոլիվուդի աստղ Ջորջ Կլունին։

Այս ցուցակում ամենաանսպասելին «Մոխրագույնի հիսուն երանգներ» ֆիլմի աստղ Ջեյմի Դորնանի անունն էր։ Անցյալ տարի նա ընդհանրապես չէր ընդգրկվել այս ռեյտինգում, իսկ այս տարի նա արդեն ութերորդ հորիզոնականում է։

Իններորդ տեղում հայտնվել է Ռայան Գոսլինգը, իսկ տասներորդում՝ Հենրի Կավիլը։

 

Աղբյուրը՝ entertainmentwise.com



© NEWS.am STYLE