Snoop Dog-ը մարիխուանա է ծխել «Սպիտակ տանը»

13:09   24 հուլիսի, 2014

Հայտնի ռեփեր Snoop Dog-ը պատմել է, որ նա «խոտ» է ծխել «Սպիտակ տանը»։ Այս դեպքը տեղի է ունեցել 2013թ-ին, սակայն այս մասին լայն տարածում է գտել միայն վերջերս։

Double G News Network հաղորդման ժամանակ այս անգամ հյուր էր եկել Ջիմի Քիմելը, ով հարց է տվել ռեփերին, թե նա արդյոք ծխել է Սպիտակ տանը։

Snoop Dog-ը դրական պատասխան է տվել։ Հայտնի աստղը պատմել է, որ 2013թ-ին նա հյուրընկալվել է ԱՄՆ-ի նախագահական նստավայր Քեննեդու անվան 36-րդ  մրցանակաբաշխության ժամանակ եւ սանհանգույցում ծխել է։  

 

Աղբյուրը՝ noisey.vice.com



© NEWS.am STYLE