«Նոր ալիք 2014». Մաքսիմ Գալկինը պատմել է, թե ինչպես է կորցրել իր կուսությունը

13:39   24 հուլիսի, 2014

Հայտնի հումորիստ Մաքսիմ Գալկինը երեկ «Նոր ալիք» մրցույթի առաջին մրցութային օրը հանդես եկավ որպես հաղորդավար։ Սկզբում ռուսական եւ ուկրաինական աստղերը հանդիսատեսին հաճույք պատճառեցին՝ երգելով համաշխարհային հիթեր։

Արտիստը բեմից կատակել է եւ «Серебро» խումբը ներկայացնելիս իր կյանքից մի դրվագ է պատմել։ Մաքսիմը խոստովանել է, որ անցյալ տարի համերգի ժամանակ միջանցքում՝ դիմահարդարման սենյակի ճանապարհին, ռուսական այս խմբի մենակատարներից մեկը շոշափել է նրա հետույքը։

«Ես անգամ չեմ էլ հիշում, թե ով էր նա, բայց նա այնպես էր բռնել իմ «մսոտ» այդ հատվածը. շատ անսպասելի էր։ Ես կարծես թե, երկրորդ անգամ իմ կուսաությունը կորցրեցի։ Չէ՞ որ ես թոռներ ունեմ, անհարմար է։ Ես այդ մասին պատմեցի Ռենատա Լիտվինովային, եւ նա պատասխանեց. «Մաքս, ինչ սարսափելի է ապրել»,- պատմել է Մաքսիմը։ 



© NEWS.am STYLE