Քիմ Քարդաշյանի դստեր առաջին քայլերը

15:03   24 հուլիսի, 2014

Քիմ Քարդաշյանը յոթերորդ երկնքում է։ Ոչ, նա հերթական մեկ միլիոն դոլարը չի վաստակել կամ 20 գրամով նիհարել։ Աստղային այս ընտանիքում այսօր ուրախ իրադարձություն է գրանցվել։ Նրանց մեկամյա դուստրը՝ Նորթը, իր առաջին քայլերն է կատաել։ Այս մասին Քիմը իր երկրպագուներին պատմել է Instagram-ի միջոցով։

Նա մի սրտաճմլիկ լուսանկար է հրապարակել, որում նա համբուրում է դստերը։ Նա գրել է.

«Այսօր մեր դուստրը ավարտել է լողի պարապմունքները։ Երբ մենք դուրս էինք գալիս լողավազանից, նա սկսել է քայլել առանց իմ օգնության։ Մայրիկն ու հայրիկը հպարտանում են քեզանով»։ 



© NEWS.am STYLE