Բրյուս Ուիլիսի եւ Դեմի Մուրի 20-ամյա դուստրը հղի է

15:43   24 հուլիսի, 2014

Դեմի Մուրի կրտսեր դուստրը՝ Թալուլա Ուիլիսը, հղի է։ Երիտասարդ դերասանուհին Instagram-ում նոր լուսանկար է տեղադրել, որտեղ երեւում է իր փորիկը։


Իր հղի փորիկի լուսանկարի մեկնաբանության մեջ դերասանուհին գրել է, որ նա «շատ է հուզվում իր եւ երեխայի հանդիպումից առաջ»։

Ավելի վաղ Մուրի եւ Ուիլիսի դուստրը իր միկրոբլոգում եւս մեկ լուսանկար է տեղադրել, որտեղ նրա ընկերուհիներից մեկը շոշափում է Տալուլայի փորիկը։ Ապագա մայրիկը լուսանկարը մեկնաբանել է՝ «20 շաբաթ» եւ «Կատուն դուրս է եկել արկղի միջից», իսկ հազարավոր օգտատերեր  սկսել են շնորհավորել երիտասարդ դերասանուհուն։ 



© NEWS.am STYLE