Ֆարել Ուիլյամսն ու Մայլի Սայրուսը Come Get It Bae-ում

16:44   24 հուլիսի, 2014

Հայտնի երգիչ Ֆարել Ուիլյամսը ներկայացրել է իր նոր տեսահոլովակը՝ նկարահանված Come Get It Bae ստեղծագործության հիման վրա։

Happy երգից հետո Ֆարել Ուիլյամսը փորձում է մի ինչ-որ նոր բանով զարմացնել իր հանդիսատեսին եւ այդ պատճառով որպես անակնակալ երգի ձայնագրման եւ նկարահանման աշխատանքներին մասնակցել է տխրահռչակ Մայլի Սայրուսը։

Տեսահոլովակի սյուժեն բոլորիս ծանոթ մի իրավիճակ է, բայց ձանձրացնող չէ. երաժիշտը տեսախցիկը ձեռքին նստում է ռեժիսորի աթոռին եւ նրա դիմաց հայտնվում են բազմաթիվ գեղեցկուհիներ։

Տեսահոլովակի մեջտեղի հատվածում հայտնվում է Սայրուսը, ով սկսում է երգել եւ պարել Ուիլյամսի հետ եւ բնականաբար, ցուցադրել իր լեզուն։

Come Get It Bae երգն ու տեսահոլովակը ընդգրկված են Фаррелла Girl ալբոմի մեջ, որտեղ նա հիանում է բոլոր տարիքի եւ ռասաների կանանցով։



© NEWS.am STYLE