Կարմիր գորգի թագուհին՝ Իրինա Շեյքը՝ «Հերկուլես» ֆիլմի պրեմիերային

18:16   24 հուլիսի, 2014

All eyes on me՝ ինչպես միշտ Իրինա Շեյքը ուշադրության կենտրոնում է։ Եթե երեկ մենք անհանգստանում էինք մեր Սոնայի՝ «Նոր ալիք» մրցույթում ելույթի համար, ապա Հոլիվուդում կայացել է այս ամռան ամենակարեւոր իրադարձություններից մեկի՝  «Հերկուլես» ֆիլմի պրեմիերան։

Դուեյն Ջոնսոն եւ Իրինա Շեյք

Ֆիլմը ներկայացրել են Դուեյն Ջոնսոնը, ով մարմնավորել է լեգենդար կիսաստված-կիսամարդ Հերկուլեսին, եւ  Իրինան։ Բայց ով կնայեր Դուեյնին, եթե նրա կողքին կանգնած է «կարմիր գորգի թագուհին»՝ Իրինան։ 

Հիշեցնենք, որ ռեժիսոր Բրեթ Ռեթների ֆիլմում հայտնի մոդելը մարմանվորում է Հերկուլեսի կնոջ՝ Մեգարայի դերը։

Կայլի Մինոուգ

Ինգրիդ Բոլսե Բերդալ 

Ավելի վաղ, սուպերմոդելը ֆիլմի մասին պատմել է Մարիո Լոպեսի Extra շոուի ժամանակ։ Ի դեպ, շոուի ժամանակ Իրինան փայլել է իր սեւ բոկոտիկներով՝ Azzedine Alaia-ից։

Ֆիլմի պրեմիերային բացի դերասաններից ներկա էին նաեւ Կայլի Մինոուգը, ով հագել է մի պայծառ զգեստ։ Իսկ Իրինա Շեյքը նախընտրել է մուգ կարմիր զգեստ՝ Azzedine Alaia-ից։

Բացի դերասաններից կարմիր գորգով անցան նաեւ Կայլի Մինոուգը, Մրայա Քերին, Էդի Մերֆին եւ նրա կինը եւ այլ աստղեր։

 

 

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ REX,AP, Invasion



© NEWS.am STYLE