Լեոնարդո դի Կապրիոն իր զբոսանավի վրա կարատեի հնարքներ է ցուցադրել

23:09   24 հուլիսի, 2014

«Кайфуем» երգը հենց Լեոնարդո դի Կապրիոի ընկերուհիներին է նվիրված։ Երեկույթների սիրահար, հայտնի, ինչու ոչ նաեւ կնամոլ, հոլիվուդյան դերասանը այժմ հանգստանում է Սան-Տրոպեում, Ֆրանսիա։

Պապարացիները Լեոին «բռնացրել են» այն պահին, երբ նա կարատեի հնարքներ է ցուցադրել իր զբոսանավի վրա։

Հավանաբար, այս կերպ 39-ամյա դերասանը փորձել է զարմացնել իր ընկերուհուն՝ Թոնի Գարնին։

Leonardo DiCaprio Foundation Galatonight բարեգործական երեկոն, որը նվիրված է եղել շրջակա միջավայրի եւ անհետացող կենդանիների խնդիրներին։ Հիմնադրամի բացման համար Լեոն հատուկ միջոցառում էր կազմակերպել Սան-Տրոպեում։ Արարողության ժամանակ աճուրդ է կազմակերպվել, որի ընթացքում ներկայացվել է Դեմյեն Հերսթի եւ Պաբլո Պիկասոյի աշխատանքները, Harley Davidson մոտոցիկլը, ինչպես նաեւ U2 խմբի անդամ Բոնոյին պատկանող կիթառը։

Արդյունքում Լեոն կարողացել է հավաքել ավելի քան 25 միլիոն դոլար իր հիմնադրամի համար։

 

Նյութը եւ լուսանկարները՝  Just Jared



© NEWS.am STYLE