Անջելինա Ջոլին կամուսնանա Բրեդ Փիթի հետ նոր ֆիլմի նկարահանման ժամանակ

11:31   25 հուլիսի, 2014

Այո, կատարվեց դա, Անջելինա Ջոլին եւ Բրեդ Փիթը պատրաստվում են ամուսնանալ։ Բայց... մի փոքրիկ «բայց» կա. այս ամենը տեղի է ունենալու էկրաններին՝ ֆիլմի նկարահանումների ժամանակ։ Հոլիվուդյան այս զույգը  երկար դադարից՝ 2005թ-ից հետո միասին հանդես են գալու մի նոր ֆիլմում։ Հայտնի է, որ նա գրել եւ նկարահանելու է «ինտիմ հոգեբանական դրամա»։

Այս ֆիլմում Անջելինան միանգամից մի քանի գործունեություն է ծավալում. նա եւ սցենարի հեղինակն է, եւ ռեժիսորը, եւ համապրոդյուսերը, ինչպես նաեւ ֆիլմի հերոսներից մեկը։

«Ծովափին» ֆիլմի նկարահանումները տեղի են ունենալու Մալթայում։

Ինչպես տեղեկացրել է THR՝ ֆիլմի մյուս մանրամասները հայտնի չեն։

Նշենք, որ Ջոլին եւ Փիթը չեն սիրում երկար ժամանակով իրենց վեց երեխաներից հեռու լինել, եւ նրանք միշտ փորձում են ամենուր միասին գնալ։ Հետեւաբար, այս աստղային ընտանիքը կմեկնի Մալթա օգոստոսի վերջին եւ այնտեղ կմնա ութ շաբաթից ոչ պակաս։



© NEWS.am STYLE