Երգչուհի Անժելիկա Վարումը ցույց է տվել իր երիտասարդ մայրիկին

12:12   25 հուլիսի, 2014

Հայտնի երգչուհի Անժելիկա Վարումը իր երկրպագուներին ցույց է տվել իր մայրիկի եւ հայրիկի երիտասարդ տարիներին արված մի լուսանկար։ Երգչուհին Facebook-յան իր էջում սեւ-սպիտակ լուսանկար է տեղադրել, որը պահպանվել էր իր ծանոթ լուսանկարիչներից մեկի մոտ։

«Հայրիկիս jazz band-ը։ Աջից ձախ. հայրս (Վարում կամ մականունը՝Լենին։)), ով ինչպես միշտ անտեսում է նկարվելու պահը, շեփորահար Ժենյա Միլովիդով (մականունը՝ Զիլյա), մայրս (Գալկա)՝ վոկալ եւ Վալերա Տիմոշենկո (մականունը՝ Շպալա) հավանաբար թմբկահար... հստակ չեմ հիշում»,- լուսանկարը ներկայացրել  է երգչուհին։

Անջելիկան ենթադրել է, որ լուսանկարը արվել է 1971-1973թթ-ին։ «Այս լուսանկարում նրանք երկուսն էլ իմ այժմյան տարիքից ավելի երիտասարդ են։ Ամեն ինչ դեռ առջեւում է։ Լուսանկարի համար շնորհակալ եմ Իգոր Օվչինիկովին»,- գրել է Վարումը։



© NEWS.am STYLE