«Դեռ երգը չավարտված, Կիրկորովը պահել է 11 առավելագույն գնահատականը». Նազենի Հովհաննիսյանը՝ Սոնայի եւ Մհերի դուետի մասին

23:17   24 հուլիսի, 2014

Յուրմալայում գտնվող դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում «Նոր ալիք» մրցությում մեր մասնակից Սոնա Ռուբենյանի երկրորդ ելույթի մասին գրել է.

«Լուրջ եմ ասում, Կիրկորովը՝ դեռ երգը չավարտված, իր գլխից բարձր՝ ԿԱՆԳՆԱԾ, ՊԱՀԵԼ ԷՐ 11 առավելագույն գնահատականը՜՜՜ ՀԱՅԱՍՏԱՆ երգից հետո՜՜՜՜։)))) ՍՈՆԱ և ՄՀԵՐ ԱՐՄԵՆԻԱԱԱԱԱ ԲՐԱՎՈՈՈՈ՜՜՜՜՜…… մնացածը կնայեք։))))) 
Սոսոն էլ էր հոտնկայս մեզ ծափահարում։)՜՜՜՜՜»:

Հիշեցնենք, որ հայաստանյան հեռուստադիտողը մի քանի րոպեից միայն կկարողանա վայելել մասնակիցների ելույթները: 

Այսօր՝ մրցութային երկրորդ օրը, Սոնա Ռուբենյանը Մհերի հետ երգել է «Հայաստան» երգը՝ նվիրելով այն Հայոց Ցեղասպանության 100-ամյակին:



© NEWS.am STYLE