Քսենյա Սոբչակին հանել են «Նոր ալիքից»

13:44   25 հուլիսի, 2014

Այս տարի «Նոր ալիքը» երգի մրցույթը ռեկորդներ է սահմանում. Բասկովը ցույց է տվել իր սիրուհուն, Լատվիան չի թողել Իոսիֆ Կոբզոնին, Վալերիային եւ Օլեգ Գազմանովին  մուտք գործել երկիր, Իգոր Կրուտոյը հայտարարել էր, որ մրցույթը կարող է ընդհանրապես Յուրմալայում տեղի չունենա եւ այլն։

Հերթական սկանդալը. Քսենյա Սոբչակը հայտարարել է, որ իրեն հանել են «Նոր ալիքից» եւ դեռեւս թույլ չեն տալիս վերադառնալ հեռուստատեսություն։

Այս հաստատությունը նա արել է Instagram իր էջում։ Քսենյային հուզել է այն հանգամանքը, որ Forbes ամսագրի ռուսական հայտնի մարդկանց ռեյտինգում նա հայտնվել է իններորդ հորիզոնականում եւ նրա մասին սխալ տեղեկություն են հայտնել. իբրեւ թե նա լիովին վերականգնել է իր դիրքերը ռուսական հեռուստատեսությունում։

«Շնորհավորում եմ Ֆորբսի իմ գործընկերներին, հատկապես գլխավոր խմբագիր Գ. Մուրտազաեւային «հրաշալի աշխատանքի» համար։ Սա հիանալի մի օրինակ է, թե ինչպես կարելի է բացասական մի տեքստ գրել, բայց այնպես, որ կարծես թե, ոչ մի քննադատություն էլ չկա»,-  գրել է բարկացած աստղը։

Քսենյան թվարկել է, թե լրագրողները որ հարցերում են սխալվել. «1. լիովին վերականգնել է իր դիրքերը ռուսական հեռուստատեսությունում. ինչպես սա հասկանամ։ Ինձ հանել են Յուրմալայից, դեռեւս իմ նախագծերը ոչ մի պետական հեռուստաալիքով եթեր չի հեռարձակվում եւ այդ պատճառով ես հաղորդում եմ վարում մի փոքրիկ հեռուսաալիքում՝ «пятница»-ում։ Եվ սա նշանակում է լիովին վերականգնե՞լ դիրքերը։

2. նշված է, որ ես հարցազրույց եմ վարել Խարկովի քաղաքապետի հետ։ Երեւի իրենց պետք է նաեւ հիշեցնել, որ ես հարցազրույցներ եմ վարել Խոդորկովսկու, Նադիա Տոլոկոննիկովայի եւ Ալեքսինայի հետ, առաջին հարցազրույցը Վասիլիեւայի հետ, էքսկլյուզիվ հարցազրույցը Լուկաշենկոյի հետ...»,- համեստորեն թվարկել է Քսենյան։ «Մի խոսքով, հարգելի գործընկերներ, հատկապես նրանք, ովքեր իրենց «լրագրող» են կոչում, բայց ոչ մի պատկերացում չունեն այս մասնագիտությունից եւ չգիտես ինչու ինձ էլ «շոու-բիզնես» են անվանում. միգուցե Ձեր լրագրողական ճանապարհը սկսեք նրանից, որ ճշմարտությու՞նը գրեք այս կամ այն մարդու նվաճումների մասին, որոնցով նա հպարտ է»,- ահա այսպիսի հարցադրում է արել Քսենյա Սոբչակը։



© NEWS.am STYLE