Քաղցկեղով հիվանդ Ժաննա Ֆրիսկեին անհանգստացնում են այլանդակ հարեւանները

14:12   25 հուլիսի, 2014

Ինչպես հայտնի է Ժաննա Ֆրիսկին ԱՄՆ-ում բուժվում էր ուղեղի քաղցկեղի դեմ եւ այժմ իր ամուսնու՝ Դմիտրի Շեպելեւի հետ վերականգնողական կուրսեր է ստանում Լատվիայում։

ԱՄՆ-ում Ֆրիսկեի հիվանդության դեմ հաջողվեց պայքարել եւ հենց դրա շնորհիվ նա կարողացել է մեկնել Լատվիա եւ մի փոքր հանգստանալ։ Բայց Դմիտրին դժգոհել է, որ հարեւանները անհանգստացնում են նրանց։

Twitter-ի իր էջում Շեպելեւը գրել է. «Կարեւոր չէ՝ ապրում ես Մերձմոսկովյան հատվածում, Բեւերլի Հիլզում, թե Լատվիայի գյուղերից մեկում։ Խոտհնձիչով  եւ սղոցներով այլանդակ հարեւանները  ամենուր են»։



© NEWS.am STYLE