Էլիզաբեթ II-ի լուսանկարը «ցնցել է» համացանցը

14:39   25 հուլիսի, 2014

Երկու հոկեյիստ աղջիկների եւ թագուհու լուսանկարը համացանցի հիթ է դարձել։

Դժվար թե հոկեյիստ աղջիկների այս սելֆին (ինքնանկարը) այդքան լայն տարածում գտներ, եթե հետին պլանում չլիներ թագուհի Էլիզաբեթ II-ը, հայտնել է BBC-ին։

Թագուհին կանգնած է հոկեյիստ աղջիկների լուսանկարի ետին պլանում։ Պարզվել է. որ դեպքը տեղի է ունեցել Գլազգոյում, Շոտլանդիա, Ավստրալիա –Մալայզիա(4-0) հոկեյի խաղի ժամանակ։ Ավստրալիացի հոկեյիստները որոշել են լուսանկարվել ցանցի մոտ։ Կարելի է ենթադրել, որ նրանք ցնցել են, երբ տեսել են, որ իրենց լուսանկարում հայտնվել է հենց ինքը՝ թագուհին։

Աղջիկներից մեկը լուսանկարը տեղադրել է Instagram եւ գրել. «Աաաաաա, թագուհին պայթեցրել է մեր լուսանկարը»։ Ոչ միայն լուսանկարը, այլեւ ողջ համացանցը։

Աղջիկները նշել են, որ լուսանկարվելուց հետո թագուհին եկել, գրկել եւ խոսել է նրանց հետ. «Նա հարցրեց, թե արդյոք մեզ դուր է գալիս դաշտը եւ պատմել է իր անցկացրած ժամանակի մասին։ Նա հիանալի տեսք ուներ, իսկապես հիանալի»,- հայտնել են աղջիկները։



© NEWS.am STYLE