Դարթ Վեյդերը եւ «Աստղային պատերազմների» հերոսները «նվաստացրել են» Բարաք Օբամային եւ Հիլարի Քլինթոնին

15:07   25 հուլիսի, 2014

The Washington Post հրատարակությունը հրապարակել է մի յուրահատուկ ռեյտինգ, որտեղ «Աստղային պատերազմների» հերոսները 2016թ-ին կայանալիք նախագահական ընտրությունների թեկնածուներից ամենահայտնի են եղել։

Այս ռեյտինգի առաջատար դիրքում է հայտնվել «Աստղային պատերազմների» գլխավոր հերոս Լյուք Սքայուոքերը։ Այնուհետեւ հաջորդում են ֆիլմի մյուս հերոսները՝ Հան Սոլոն  եւ Դարթ Վեյդերը եւ Բոբ Ֆեթը։

Իրական մարդկանցից նախագահի ամենահայտնի թեկնածուներն են համարվել Հիլարի Քլինթոնը, ով զբաղեցրել վեցերորդ հորիզոնականը։ Յոթերորդում հայտնվել է Արկանզասի նախկին նահանգապետ Մայք Հաբակին։ Տասնյակը եզրափակում են հանրապետական սենատորներ Ռենդ Փոլն ու Մարկո Ռուբիոն, ինչպես նաեւ «Աստղային պատերազմների» հերոս Պալպատին կայսրը։ ԱՄՆ-ի ներկայիս նախագահ Բարաք Օբաման երկրորդ տասնյակի մեջ է։

Հրատարակությունը նշել է. որ համաձայն այս վիճակագրության, թեկնածուներից ոչ մեկը ԱՄՆ-ի նախագահի 2016թ-ի ընտրություններում չի կարողացել գերազանցել «Աստղային պատերազմների» հերոս Դարթ Վեյդերին։



© NEWS.am STYLE