«Նոր ալիք». Իոսիֆ Կոբզոն vs Գրիգորի Լեպս եւ Լայմա Վայկուլե

15:33   25 հուլիսի, 2014

Լեգենդար երգիչ Իոսիֆ Կոբզոնն այսօր, հնարավոր է, մեկնի Լատվիա՝ մասնակցելու Ալլա Պուգաչովային նվիրված երեկույթին։ Հիշեցնենք, որ Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկեվիչը թույլ չի տվել Իոսիֆ Կոբզոնին, Վալերիային եւ Օլեգ Գազմանովին մուտք գործել երկիր։ Այժմ Կոբզոնը քննադատել է իր գործընկերներին, հատկապես Գրիգորի Լեպսին եւ Լայմա Վայկուլեին, ովքեր ձեւացնում են, թե ոչինչ չի պատահել։

«Ինձ համար անհասկանալի է իմ գործընկերների դիրքորոշումը, ովքեր կարծես թե չեն նկատել, թե ինչ է կատարվել կամ ինչ է կատարվում։ Ես չեմ ուզում բոլորի անունները թվարկեմ... բայց ինչու, երբ խնդիրներ առաջացած Ֆիլիպ Կիրկորովի, Լայմա Վայկուլեի, Գրիգորի Լեպսի հետ, մենք լուռ չէինք նստել եւ սատարում էինք իրենց եւ մտահոգվում նրանց ճակատագրով։ Բայց նրանք այսօր այնպիսի մի տեսք են ընդունել, կարծես թե ոչինիչ տեղի չի ունենում։ Ես չէի սպասում, որ նրանք այդքան անտարբեր կլինեն»,- Կոբզոնի խոսքերը մեջբերել է Dni՝ հղելով «Комсомольскую правду»-ին։

Այսպիսով, Կոբզոնը նշել է այն աստղերի անունները, ովքեր սատարել են իրեն, եւ մյուսներինը՝ սեւ ցուցակից։

«Ես շնորհակալ եմ Բասկովին, ով այնտեղ ներկայանում է մի շապիկով, որի վրա պատկերված են «արգելված» մարդկանց նկարները։ Շնորհակալ եմ Լեոնիդ Ագուտինին, ով սոցցանցերում իր դժգոհությունն է արտահայտել այս առիթով։ Մեզ նաեւ աջակցել են Վլադիմիր Վինոկուրն ու Վալերի Լեոնտեւը եւ ուրիշներ»։ 



© NEWS.am STYLE