Քիմ Քարդաշյանը Մեքսիկայից (որտեղ նա հանգստանում էր) վերադարձել է Լոս Անջելես: Պապարացիները 33-ամյա աստղին «բռնացրել են» օդանավակայանում։ Քիմը հիանալի տեսք է ունեցել՝ անգամ մի փոքր նիհարել է։
Այսպես Քիմը արեւայրուք է ստանում Մեքսիկայում։
Հիշեցնենք, որ երեկ Քարդաշյանների ընտանիքում տոն էր։ Նրանց մեկամյա դուստրը՝ Նորթը, իր առաջին քայլերն է կատարել։
Նա մի սրտաճմլիկ լուսանկար է հրապարակել, որում նա համբուրում է դստերը։ Նա գրել է.
«Այսօր մեր դուստրը ավարտել է լողի պարապմունքները։ Երբ մենք դուրս էինք գալիս լողավազանից, նա սկսել է քայլել առանց իմ օգնության։ Մայրիկն ու հայրիկը հպարտանում են քեզանով»։
Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ AKM-GSI, Instagram, TROV