Արցախում կկայանա «Կրակե օղակ» օպերայի պրեմիերան

14:08   25 հուլիսի, 2014

Սեպտեմբերի 1-ին Շուշիի ամրոցում կկայանա կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի «Կրակե օղակ» օպերայի արցախյան պրեմիերան, որը նվիրվում է Արցախի Անկախության օրվան եւ Սվետ Տերտերյանի ծննդյան 85-ամկային։

Այս կապակցությամբ այսօր հրավիրված մամլո ասուլիսի ընթցքում օպերայի բեմադրող ռեժիսոր Մարիա Աահակյանը, նախագիծ հեղինակ եւ գեղարվեստական ղեկավար Մարինե Ավթանդիլյանը եւ Ալ. Սպենդիարային անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանը խոսեցին օպերայի եւ առաջիկայում կայանալիք պրեմիերայի մասին։

«Ավետ Տերտերյանն իր այս ստեղծագործությունը գրել է 1967 թվականին։ Նույն տարում այն բեմադրվել է։ Օպերայի հիմքում Բորիս Լավրենյովի «Քառասունմեկերորդը» պատմվածքը եւ Եղիշե Չարենցի «Սոմա» եւ «Ամբոխները խելագարված» պոեմներն են։ Օպերան արծարծում է համամարդկային հավերժ թեմաները՝ սերը, պատերազմը եւ խաղաղությունը։ Գլխավոր հերոսները աղջիկն ու տղան են, ում սերը զարգանում է քաղաքացիական պատերազմի ֆոնին եւ մահանում, քանի որ սոցիալականը հաղթում է սիրուն»,-նշեց Մարինե Ավթանդիլյանը։

Անդրանիկ Արզումանյանն իր խոսքում նշեց, որ թատրոնը մեծ պատասխանատվությամբ է մոտեցել այս օպերային եւ հույս հայտեց, որ հետագայում այն կընդգրկվի Ալ. Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի խաղացանկում։

«Կրակե օղակի» արցախյան պրեմիերան կկայանա ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, Հայաստանի եւ ԼՂՀ մշակույթի նախարարությունների աջակցությամբ եւ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի նախաձեռնությամբ։



© NEWS.am STYLE