«Նոր ալիք». Հայտնի պոետ Իլյա Ռեզնիկը քննադատել է մրցույթը

17:38   25 հուլիսի, 2014

Ինչպես արդեն հայտնել ենք՝ Լատվիայում արգելել են ռուսական շոու-բիզնեսի մի քանի ներկայացուցիչներին՝ Իոսիֆ  Կոբզոնին, Վաերիային եւ Օլեգ Գազմանովին, մուտք գործել երկիր։

Ի պաշտպանություն այս արտիստների՝ հանդես է եկել նաեւ հայտնի պոետ Իլյա Ռեզնիկը։ 76-ամյա Ռուսաստանի վաստակավոր արտիստը մի բանաստեղծություն է հրապարակել, որով նա իր տեսակետն է արտահայտել «նոր ալիք» մրցույթի մասին։ Ռեզնիկը քննադատել է ռուս հայտնի մարդկանց գործողությունները կապված Լատվիայի արտաքին գործերի նախարարության «սեւ ցուցակում» հայտնված աստղերի հետ։

 «Իմ դիրքորոշումը հետեւյալն է. կամ պետք է համընդհանուր ընդվզում լիներ ռուսական պատիկության հանդեպ կամ հավաքեին բոլոր ճամպրուկները եւ հեռանային Լատվիայից, -SUPER-ին հայտնել է Իլյա Ռեզնիկը։ Շուրջբոլորը ասում են, որ իրենք քաղաքականությունից դուրս են. սա ամենահեշտ դիրքորոշումն է՝ ոչնչի համար պատասխնատվություն չկրել, ոչնչի չմասնակցել եւ միայն օգուտ ունենալ։ Դեռեւս ոչ մեկ Ղրիմի եւ Ուկրաինայի մասին իր դիրքորոշումը չի հայտնել, որովհետեւ բոլորը վախենում են իրենց համերգների հնարավորությունները կորցնել Կիեւում եւ այլն։ Սա շատ ,տխուր փաստ է։ Ինչպես կարող են արհամարհել այս ամենը։ Այն, ինչ կատարվում է Ուկրաինայում, նույնն է ինչ 1933թ-ին Գերմանիայում։ Սա լուրջ վտանգ է իրենից ներկայացնում, ինչպես կարելի է սրա հետ կատակել։ Ափսոս, որ մեր հայտնի գործընկերները սա չեն հասկանում»։

 



© NEWS.am STYLE