Օպերային երգչուհի Լեոնորան եւ նրա ամուսինը սպասում են իրենց առաջնեկին

17:23   25 հուլիսի, 2014

Օպերային երգչուհի Լեոնորան եւ նրա ամուսինը` պրոդյուսեր Վիգեն Թանաշյանը, սպասում են իրենց առաջնեկին, ով լույս աշխարհ կգա հաջորդ տարվա փետրվարին կամ մարտին: Այդ մասին NEWS.am STYLE-ը զրուցել է զույգի հետ:

Մեզ հետ զրույցում Վիգենն ասաց, որ, ինչպես ամեն նոր կազմված ընտանիք, իրենք նույնպես  առաջնահերթ նպատակնրից մեկն էին համարում զավակներ ունենալը: «Զավակը տան սրբությունն է, եւ հենվելով հենց այդ գաղափարի վրա՝ որոշել էինք հենց սկզբից դառնալ հայրիկ եւ մայրիկ, եթե Տերը կամեցավ»,-նշեց նա։

Լեոնորան էլ ավելացրեց, որ առանց երեխա տունը կլիներ դատարկ: «Բալիկը իր ճիչերով պիտի համ ու հոտ թողի տան վրա»:

Անվան հարցում զույգը դեռ չի կողմնորոշվել, քանի որ հղիության երկրորդ ամիսն է ընթանում եւ դեռ վաղ է։ Լեոնորան նշում է, որ հղիությունը ծանր է տանում, ինչը, սակայն, չի խանգարի նրա կարիերային, ավելին՝ կնպաստի, որ երեխան դեռ չծնված լսի ճիշտ երաժշտություն:

Խոսելով երեխայի սեռի մասին, Վիգենն ասաց, որ միշտ ցանկացել է, որ իր առաջին երեխան աղջիկ լինի: Սակայն դա մեր ուզելով կամ որոշելով չի: «Աստված պետք է որոշի, թե ինչ է մեզ պարգեւելու, եւ ես Աստծուց երբեք առաջ չեմ ընկնի: Տղա, թե աղջիկ, միեւնույն է՝ շնորհակալ կլինեմ Աստծուց, կարեւորը առողջ բալիկ ունենալն է եւ Տիրոջ շնորքով մեծացնելը»,-նշեց նա, իսկ Լեոնորան էլ հավելեց, որ զգում է՝  աղջիկ է:

NEWS.am STYLE-ը շնորհավորում է զույգին եւ Լեոնորային մաղթում թեթեւ հղիություն եւ բարեհաջող ծննդաբերություն։

Զրուցեց՝  Ա. Մ.



© NEWS.am STYLE