Յուրմալայում մինի-ֆլեշմոբ են կազմակերպել՝ ի պաշտպանություն «արգելված աստղերի»

18:21   25 հուլիսի, 2014

Յուրմալայում մինի-ֆլեշմոբ են կազմակերպել՝ ի պաշտպանություն «արգելված աստղերի»՝ Իոսիֆ Կոբզոնի, Վալերիայի եւ Օլեգ Գազմնովի, ում արգելել են մուտք գործել Լատվիա։

Ինչպես հայտնել է Ivona-ն՝ Յուրմալայում այսօր կարելի էր տեսնել մարդկանց, ովքեր Վալերիայի պատկերով շապիկներ են կրում։

Հիշեցնենք, որ հուլիսի 21 Լատվիայի արտաքին գործերի նախարարությունը արգելեն է Իոսիֆ Կոբզոնին, Վալերիային եւ Օլեգ Գազմանովին մուտք գործել երկիր։ Էդգարս Ռինկեւիչը կարծում է, որ նշված մարդիկ իրենց գործողություններով կարող են խափանել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Նախարարի որոշումը ընդունված է համաձայն ներգաղթի մասին օրենքի 61-րդ հոդվածի երկրորդ մասի։

Ի դեպ, ասում են, որ Կոբզոնին, միեւնույն է, հաջողվելու է մասնակցել «Նոր ալիք» մրցույթին։ Նա օրենքի մի «սողանցք» է գտել, համաձայն որի՝ նա կարող է գնալ Լատվիա, բայց 24 ժամ անց լքել երկրի տարածքը։ 



© NEWS.am STYLE