Վալերի Լեոնտեւը մեկնաբանել է իր էրեկցիան

16:31   25 հուլիսի, 2014

65-ամյա երգիչ Վալերի Լեոնտեւը, ով օրերս բոլորին ցնցել է իր էրեկցիայով, որոշել է մեկնաբանել իր հետ կատարվածը։

Super,-ին տված հարցազրույցի ժամանակ երգիչը խոստովանել է, որ իրեն շրջապատողներից շատերը չեն կարողանում ուշադրություն չդարձնել իր մարմնի կազմվածքին։

«Ես կարդացել եմ բոլոր հրապարակված նյութերը եւ ուզում եմ ասել, որ իմ զգեստները բավականին գայթակղիչ են,- խոստովանել է Վալերին,- Միշտ էլ եղել են լրագրողներ, ովքեր չեն կարողանում անտարբեր անցնել իմ մարմնի կազմվածքի յուրահատկությունների կողքով, եւ ժամանակի ընթացքում ոչինչ չի փոխվել»։

«Ես եւ յուրաքանչյուր բեմ բարձրացող արտիստ պարտադիր պետք է հետեւի իրեն։ Ես գաղտնիքներ չունեմ, եւ երբ իմ քաշի թվերը սկսում են աճել, ես փակում եմ իմ բերանը եւ վերջ։ Իհարկե, նաեւ վարժություններ եմ անում»,- ասել է Լեոնտեւը։



© NEWS.am STYLE