Կարա Դելեւին՝ Chanel-ի գովազդային դեմքը

21:09   25 հուլիսի, 2014

Կարա Դելեւինն ու Բինքս Ուոլթոնը նկարահանվել են Chanel-ի նոր գովազդային արշավում։ Կառլ Լագերֆելդը լուսանկարել է մոդելներին մարզասրահում եւ բռնցքամարտի ռինգում։


Այսօր համացանցում հայտնվել են ֆոտոսեթի լուսանկարները։ Ինչպես պարզվել է, ամեն ինչ բռնցքամարտով չի սահմանափակվել. ծրագրում նաեւ ընդգրկված են եղել վազք, ձգումներ, մարզաքարերով վարժություններ։

Եւ կրկին աղջիկների հագուստները այնքան էլ հարմար չեն մարզվելու համար՝ տվիդից կարված զգեստներ, արծաթագույն վերարկուներ եւ կաշվե տաբատներ։ Իսկ կոշիկները, անկասկած, հենց մարզական ոճով են։

 

 

Աղբյուրը՝ Spletnik 



© NEWS.am STYLE