Woman.ru. Սոնա Ռուբենյանը՝«Նոր ալիք- 2014»-ի լավագույն արտիստ

19:35   25 հուլիսի, 2014

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ռուսական հեղինակավոր՝ Woman.ru կայքը քվեարկություն է անցկացրել իր ընթերցողների շրջանում՝ ընտրելու համար «Նոր ալիք- 2014» երգի մրցույթի լավագույն արտիստին։

Քվեարկությունն արդեն ավարտվել է, եւ Հայաստաննը ներկայացնող Սոնա Ռուբենյանը քվեարկության արդյունքներով առաջին հորիզոնականում է հայտնվել։ Նա կայքի կողմից Յուրմալայում մրցանակ կստանա։



© NEWS.am STYLE