Մանանեխով դիմակ

20:05   1 օգոստոսի, 2014

Մանանեխն ունի շատ դրական հատկություններ։ Այն կարող է մաշկը տաքացնել, ծակոտիները բացել եւ մեծացնել արյան հոսքը դեպի մաշկ։  Մանանեխը հարուստ է բազմաթիվ վիտամիններով՝  А, В, Е ու D։ Վիտամին А-ն խոնավացնում է մաշկն ու ձգում այն, В վիտամինային խումբը հակաբորբոքային եւ հանգստացնող ազդեցություն ունի, վիտամին D-ն բարձրացնում է մաշկի տոնուսն ու թարմ տեսք է հաղորդում դրան, իսկ վիտամին Е-ն անհրաժեշտ է մաշկի երիտասարդության եւ առաձգականության պահպանման համար. բացի այդ, այն նպաստում է մաշկի՝ կնճիռներից պաշտպանվելու գործընթացին։

Մանանեխի բաղադրության մեջ քիչ չեն նաեւ ճարպաթթուները, որոնք բարելավում են մաշկի գեղձերի աշխատանքն ու նեղացնում ծակոտիները։ Այս հատկությունների շնորհիվ մանանեխով պատրաստված դիմակը հիանալի միջոց է յուղոտ կամ կոմբինացված մաշկ ունեցող կանանց համար։ Ի դեպ, նորմալ մաշկ ունեցող կանանց նույնպես խորհուրդ է տրվում օգտագործել այսպիսի դիմակներ։

Մանանեխով պատրաստված երիտասարդացնող դիմակներ

Եվ այսպես, մաշկը երիտասարդացնելու հարցում օգնության է հասնում հետեւյալ բաղադրատոմսը. մանր կտրատեք մաղադանոսը՝ մեկ ճաշի գդալի չափով, եւ աելացրեք նույնքան էլ թթվասեր։ Ստացված զանգվածի մեջ լցրեք մեկ թեյի գդալ մանանաեխի փոշի։

Թոշնած մաշկի համար խորհուրդ է տրվում մանանեխն օգտագործել վարդի թերթիկներով։ Մեկ վարդի թերթիկները կտրատեք, այնուհետեւ մեկ ճաշի գդալ մանանեխն ավելացրեք 2 բաժակ ջրի մեջ, լցրեք թերթիկներն ու խառնեք։ Այնուհետեւ զգուշությամբ ստացված դիմակը քսեք դեմքին, իսկ 10 րոպե անց լվացեք այն։

Եւս մեկ դժվար պատրաստվող, բայց շատ ազդեցիկ դիմակ, որը պայքարում է առկա կնճիռների դեմ եւ կանխում նորերի առաջացումը։ Վերցրեք մեկ բաժակ լոբի եւ լցրեք մեկ բաժակ ջրի մեջ։ Լոբու հատիկները պետք է ուռչեն, այդ պատճառով անհրաժեշտ է մի քանի ժամ թողնել։ Կարելի է սկսել երեկոյան։ Այնուհետեւ, եփեք լոբին, սառեցրեք եւ միտարր խյուս պատրաստեք։ Այս խյուսի մեջ խառնեք կես կիտրոնի հյութ եւ մեկ ճաշի գդալ ձիթապտղի յուղ։ Մնում է ավելացնել մեկ թեյի գդալ մանանեխի փոշին եւ զգուշորեն խառնել ստացված զանգվածը։

Հաջորդ դիմակի համար Ձեզ անհրաժեշտ են 2 ձվի դեղնուց, որ պետք է խառնել մեկ ճաշի գդալ մեղրով եւ երկու ճաշ գդալ ձիթապտղի յուղով։ Այս զանգվածը պետք է տաքացնել մարմնի ջերմաստիճանի չափով։ Այնուհետեւ, ավելացնել մեկ գդալ մանանեխ։ Դիմակը 2-4 րոպե ընդմիջումներով կարելի է երկու շերտով քսել երեսին։

 

Աղբյուրը՝ Fancy



© NEWS.am STYLE