Գեղեցիկ ֆլեշմոբ «Կասկադ»-ի դիմաց. «Կարին» համույթը կրկին ցնցել է Երեւանը

10:02   26 հուլիսի, 2014

«Կարին» համույթը կրկին ցնցել է Երեւանը: Հայ ավանդական երգի եւ պարի «Կարին» համույթը ամեն ամսվա վերջին ուրբաթ օրը պարում է «Կասկադի» դիմաց՝ բաց երկնքի տակ:

Այս գաղափարի նպատակն է գիտակցել ազգային պարերի առջեւ ծառացած խնդիրները եւ մատաղ սերնդի դաստիարակության գործում ազգագրության կարեւորությունը, նպաստել ազգային բնավորության պահպանմանը եւ ազգային պարերի էթնոգրաֆիայի զարգացմանը: Եվ այս անգամ պարերը վերածվել են մի իսկական ֆլեշմոբի: 



© NEWS.am STYLE