«Նոր ալիք-2014». աստղերը՝ Ալլա Պուգաչովային նվիրված երեկոյի ժամանակ

12:12   26 հուլիսի, 2014

Երեկ «Նոր ալիք-2014» -ի շրջանակներում կայացել է Ալլա Պուգաչովային նվիրված ստեղծագործական երեկոն։

Ռուսական շոու-բիզնեսի ամենահայտնի աստղերը մեկնել էին Յուրմալա՝ ներկա գտնվելու եւ երգելու այդ երեկոյին։

Հրավիրված աստղերի շարքում էին Կրիստինա Օրբակայտեն, Դիմա Բիլանը, Պոտապն ու Նաստյան, Լոլիտան, Նիկոլայ Բասկովը, Լյուբով Ուսպենսկայան, Լայմա Վայկուլեն, Վալերի Մելաձեն եւ ուրիշներ։

Նրանցից յուրաքանչյուրը Ալլա Պուգաչովայի երգացանկից մեկ երգ է կատարել՝ գործիքավորման փոփոխված տարբերակով։ Երեկոն վարել է Մաքսիմ Գալկինը, իսկ Ալլա Պուգաչովան երգել է չորս երգ։

Երգչուհին չի կարողացել զսպել իր հուզմունքն ու արցունքները, երբ հանդիսատեսը նրան հազարավոր ծաղիկներ է նվիրել եւ արտասվել նրա հետ միասին։



© NEWS.am STYLE