Ուկրաինացի պրոդյուսերը վիրավորել է Միշա Գալուստյանին. «Միշա, գնա գրողի ծոցը»

13:14   26 հուլիսի, 2014

Ուկրաինացի հայտնի պրոդյուսեր Ելենա Մոզգովայային զայրացրել են հումորիստ Միշա Գալուստյանի՝ «Boeing 777» ինքնաթիռի եւ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի մասին ասված խոսքերը։

Հիշեցնենք, որ վերջերս Միշան իր միկրոբլոգում մի գրառում էր հրապարակել, որտեղ նա իր տեսակետն էր հայտնել Ուկրաինայում կատարվող դեպքերի մասին։

Ելենան ծայրահեղ ձեւով է պատասխանել Միշա Գալուստյանին (հեղինակային տեքստը պահպանվաած է)։

«Միշա, գնա այնտեղ, որտեղ Ավակովը (Ուկրաինային ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը) ուղարկել է ձեր «լավրուշկային»։ Հստակ հասցեն չգիտեմ, բայց ուղղությունը դեպի գրողի ծոցը»։ Ելենա Մոզգովայի էջում բաժանորդագրված օգտատերերը զայրացել են եւ ասել, որ Միշա Գալուստյանն էլ է միացել այն աստղեր ցուցակին, ում այլեւս չեն ուզում տեսնել Կիեւում։ «Ի՞նչ գիտի Գալուստյանը մեր Մայդանի մասին։ Ի՞նչ հիմքով է նա մեր երկրում կատարվող  իրադարձություններին գնահատական տալիս։ Արեւելիքից եկած աշխատողներին ծաղրելուց եւ նվաստացնելուց բացի, նա ոչինչ չի տվել արվեստին», - մեկնաբանել են օգտատերերը։

 

Աղբյուրը՝  Ivona



© NEWS.am STYLE