FreeDom pub-ի բացումը (ֆոտո)

12:42   26 հուլիսի, 2014

Հուլիսի 25-ին Մոսկովյան 31 հասցեում բացվեց FreeDom pub-ը, որն իր տարածքով ամենամեծն է Երեւանում: Կազմակերպիչները գեղեցիկ երեկո էին պատրաստել ներկաների համար՝ որակյալ երաժշտություն, համեղ կոկտեյլ-հյուրասիրություն:

FreeDom-ն ունի VIP սրահ, Նարգիլեի սրահ եւ Մաֆիա ակումբ: 

«Մեր pub-ը հատուկ face control է պահանջում: Ամեն մարդ չի կարող գալ այստեղ: Բացի այդ նաեւ ուշադրություն ենք դարձնում dress code-ին: Մեզ մոտ ամեն ինչ բարձր մակարդակի վրա է  եւ դա մենք պահպանելու ենք»,- NEWS.am STYLE-ի հետ զրույցում ասաց pub-ի մենեջեր Ջանիկ Սիմոնյանը:

Հարցին, թե ինչո՞վ է  FreeDom-ը տարբերվում մնացածից, մենեջերը պատասխանեց. «Տարածքով մեծ է, կա բարձրակարգ երաժշտություն, կան eventներ՝ հետաքրքիր ժամանցն ապահովելու համար: Եվ նշեմ, որ մեզ մոտ կարող են հաճախել տարբեր տարիքի մարդիկ:  Տարիքային սահմանափակում չկա»:



© NEWS.am STYLE