Իրինա Շեյքը՝ Vogue շապիկին

14:25   26 հուլիսի, 2014

Սուպերմոդել ԻրինաՇեյքը հայտնվելու է Vogue ամսագրի օգոստոսյան համարի շապիկին։

Ռուսաստանի ամենասեքսուալ կինը հայտնվելու է ամսագրի բրազիլական հրատարակության մեջ, հայտնել է fashiongonerogue.com-ը։

Օրերս Հոլիվուդում կայացել է այս ամռան ամենակարեւոր իրադարձություններից մեկի՝  «Հերկուլես» ֆիլմի պրեմիերան։

Ֆիլմը ներկայացրել են Դուեյն Ջոնսոնը, ով մարմնավորել է լեգենդար կիսաստված-կիսամարդ Հերկուլեսին, եւ  Իրինան։ Բայց ով կնայեր Դուեյնին, եթե նրա կողքին կանգնած է «կարմիր գորգի թագուհին»՝ Իրինան։ 

Ռեժիսոր Բրեթ Ռեթների ֆիլմում հայտնի մոդելը մարմանվորում է Հերկուլեսի կնոջ՝ Մեգարայի դերը։ Ավելի վաղ, սուպերմոդելը ֆիլմի մասին պատմել է Մարիո Լոպեսի Extra շոուի ժամանակ։ Ի դեպ, շոուի ժամանակ Իրինան փայլել է իր սեւ բոկոտիկներով՝ Azzedine Alaia-ից։



© NEWS.am STYLE