«Նոր ալիք-2014». ուկրաինուհի Վիկտորիա Պետրիկ՝ «մրցույթի ամենասեքսուալ աղջիկը»

16:03   26 հուլիսի, 2014

Յուրմալայում «Նոր ալիք» մրցույթի շրջանակներում որոշվել է ամենասեքսուալ մասնակիցները։ Երեկ «Ձինտարի» համերգասրահում կայացել է Ալլա Պուգաչովային նվիրված ստեղծագործական երեկոն, իսկ մասնակիցները այդ ընթացքում մի փոքր հանգստացել եւ պատրաստվել են երրորդ մրցութային օրվան։։

Իսկ երեկոյան պաշտոնական afterparty-ի ժամանակ հայտարարվել է մրցույթի ամենասեքսուալ աղջկա եւ տղայի անունները, հայտնել է gazetavv.com-ը։

Քվեարկության արդյունքում այս տարի ամենասեքսուալ մասնակիցներ են ճանաչվել 17-ամյա ուկրաինուհի Վիկտորիա Պետրիկն ու Ռուսաստանի ներկայացուցիչ Նոդար Ռեւիան։

Հիշեցնենք, որ մեր Սոնա Ռուբենյանը, ըստ Woman.ru կայքի ընթերցողների շրջանում անցկացված քվեարկությամբ, ճանաչվել է «Նոր ալիք- 2014» երգի մրցույթի լավագույն արտիստ։

 

Լուսանկարները՝ Ivona 



© NEWS.am STYLE