Ռոզենբաում vs Կոբզոն. «Հանուն Կոբզոնի չարժե բողոքի ցույցեր անել»

16:24   26 հուլիսի, 2014

Ինչպես արդեն գիտեք՝ Իոսիֆ Կոբզոնը, Վալերիան եւ Օլեգ Գազմանովը պերսոնա նոն գրադա են ճանաչվել Լատվիայում։ Կոբզոնը երեկ խիստ քննադատել է իր գործընկերներն իրենց լռության եւ անտարբերության համար։

76-ամյա երգիչը հայտարարել է, որ «նման բան չէր սպասում Լայմա Վայկուլեից, Ալեքսանդր Ռոզենբաումից, Լեպսից եւ Կիրկորովից»։

Ըստ Կոբզոնի՝ նա միշտ սատարել է այդարտիստներին, եթե իրենց կյանքում դժվար շրջան է եղել։ Բայց ամենից շատ Կոբզոնին բարկացրել է իր մտերիմ ընկերոջ՝  Ալեքսանդր Ռոզենբաումի անտարբերությունը։

«Իսկ ինչու՞ պետք է արտիստները միանգամից արձագանքեին, կամ դիմեին մամուլին։ Մենք Իոսիֆ Դավիդովիչի հետ երկար տարիների ընկերներ ենք։ Ես կարծում եմ, որ արվեստը պետք է տարանջատել քաղաքականությունից։ Իհարկե, Լատվիայի արտաքին գործերի նախարարության՝ Իոսիֆ Կոբզոնի հանդեպ արված քայլը այնքան էլ կոռեկտ չէր, սակայն արտիստները չպետք է գնային տարբեր հրատարակություններ եւ հայտարարություններ կամ հոդվածներ գրեին։ Միթե մենք պետք է բողոքի ցույցեր կազմակերպեինք աստեղ։ Սա այդ առիթը չէ։ Ամեն արտիստ ունի իր կարծիքը։ Ընդ որում, Յուրմալան կարեւոր է Ռուսաստանի եւ Լատվիայի հարաբերությունները ամրապնդելու համար, եւ ցույցեր կազմակերպելու պատճառ չկա»,- ասել է 62-ամյա երգահանը SUPER-ին տված իր հարցազրույցի ժամանակ։



© NEWS.am STYLE