«Նոր ալիք-2014». Դիմա Բիլանը սատարել է Վալերիային

19:11   26 հուլիսի, 2014

Ինչպես հայտնի է՝ Իոսիֆ Կոբզոնը, Վալերիան եւ Օլեգ Գազմանովը պերսոնա նոն գրադա են ճանաչվել Լատվիայում։ «Նոր ալիքի» շրջանակներում ի պաշտպանություն «արգելված աստղերի» հանդես են եկել շատ քիչ աստղեր. նրանց է միացել նաեւ Դիմա Բիլանը։ Նա Վալերիայի պատկերով շապիկ է հագել եւ գնացել «Նոր ալիք» մրցույթի սաունդչեքին։

«Այս կերպ ես ընդգծում եմ իմ վերաբերմունքը երգչուհուն հանդեպ, ով առաջին տարին չէ, որ երգում է։ Ես կարծում եմ, որ այնքան էլ ճիշտ չէ արվեստն ու քաղաքականությունը միախառնել իրար, ընդ որում, ամեն օր «քամիների» ուղղությունը փոխվում է- ասել է 32-ամյա երգիչը SUPER-ին տված հարցազրույցի ժամանակ,- ես պարզապես սատարում եմ նրան որպես կին, մարդ եւ մայր։ Ինչքան էլ, որ այն վերամբարձ հնչի, սա իմ պարտք է»։



© NEWS.am STYLE