Սոնա Ռուբենյան՝ «Հանդիսատեսի համակրանք» մրցանակի քվեարկության առաջատար (ֆոտո)

15:02   26 հուլիսի, 2014

«Նոր ալիք» երգի մրցույթի պաշտոնական կայքում Հայաստանը ներկայացնող Սոնա Ռուբենյանը հանդիսատեսի քվեարկության արդյունքներով առաջին հորիզոնականում է:

«Հանդիսատեսի համակրանք» մրցանակի համար «Նոր ալիք»-ի կայքում հուլիսի 23-ից քվեարկություն է սկսվել, որը կավարտվի հուլիսի 27-ին:

Քվեարկության արդյունքներով՝ 1143 միավորով առաջին հորիզոնականում է Սոնա Ռուբենյանը: 1059 միավորով երկրորդ տեղում է Ռուսաստանը ներկայացնող Օ' Հենրի խումբը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Սոնան ռուսական հեղինակավոր՝  Woman.ru կայքի հայտարարած մրցույթում դարձյալ քվեարկության արդյունքներով ճանաչվել էր «Նոր ալիք»-ի «Լավագույն արտիստ»:



© NEWS.am STYLE