«Նոր ալիք-2014»-ում հաղթող է ճանաչվել Վրաստանի ներկայացուցիչը

23:49   26 հուլիսի, 2014

«Նոր ալիք-2014» երգի մրցույթում հաղթող է ճանաչվել Վրաստանը ներկայացնող Նուցա Բուզալաձեն:

Մասնակիցները մրցութային երրորդ օրը կատարել են հեղինակային երգեր:

Երրորդ համերգի ավարտին եւ մրցույթում հաղթող է ճանաչվել Վրաստանը ներկայացնող Նուցա Բուզալաձեն, ով մրցույթի առաջին իսկ օրվանից առաջին տեղում էր: Վերջին համերգի ընթացքում նա ելույթ է ունեցել 12-րդ համարի ներքո, ժյուրիի բոլոր անդամներից ստացել 11 միավոր եւ ավտոմատ կերպով դարձել մրցույթի հաղթող:

Աղբյուրը՝  Ivona



© NEWS.am STYLE