«Նոր ալիք -2014». ամերիկացի Թայշոնը խոստովանել է, որ հայ է. Սոնա Ռուբենյան

14:17   27 հուլիսի, 2014

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ Յուրմանալում ավարտվել է  «Նոր ալիք» երգի մրցույթի երրորդ եւ վերջին մրցութային համերգը, որի արդյունքում Հայաստանը ներկայացնող Սոնա Ռուբենյանը զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը: 

Սոնան փայլուն երգել է  «Կարոտ» երգն ու ժյուրիի բոլոր անդամներից ստացել առավելագույն՝ 11 միավոր: Ելույթից հետո երգչուհին իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է նոր լուսանկար եւ մակագրել այն.

«Ամենաուրախ, ամենախենթ, ամենապոզիտիվ, ամենահոգատար մի խոսքով ամենաամենա պատվիրակությունը ու մեր ամերիկացի ընկեր Tyshon-ը, ով հենց այդ պահին խոստովանեց, որ հայ է :D :* սիրում եմ ձեզ)))»:



© NEWS.am STYLE